Քիչ առաջ հարց բարձրացվեց բացականների հետ կապված, ուզում եմ անդրադառնալ իմ բացակայություններին, ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ ունեմ առողջական խնդիրներ, որով պայմանավորված տևական ժամանակ՝ 2019 թվականի ամբողջ նստաշրջան, ես ստիպված էի բացակայել, հիմա շարունակական պրոցեսների արդյունքում կրկին ստիպված եմ լինել պասիվ. այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանը:

«Երևի թե մոտ ապագայում ես այստեղ չգտնվեմ, դա ընթացքի հարց է, խնդրում եմ ճիշտ հասկանալ: Ուզում եմ այս հնարավորությունն օգտագործել և ներողություն խնդրել մեր ընտրողներից, եթե ես ստիպված լինեմ ճանապարհի կեսից լքել իմ դերակատարումը: Ներողություն խնդրել չիրականացրած կամ կիսատ թողած գործերի համար և շնորհակալություն հայտնել առաջին հերթին քաղաքապետին, այս ընթացում մեր համագործակցության համար և աշխատակազմին»,- նշեց նա:

Հայկ Մարությանը, դիմելով էմրաջյանին, նշեց. «Հաճելի էր Ձեզ հետ աշխատել, ամենակարևորը, որ կարող եմ ասել, թող Աստված Ձեզ առողջություն տա, կարևորն այն է, որ չնայած Ձեր ունեցած դժվարություններին՝ ներկա եք եղել և փորձել եք մաքսիմալն անել քաղաքի համար, դա գիտեն խմբակցության բոլոր անդամները, Ձեզ առողջություն, գրկում եմ ձեզ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել