Tert.am-ը գրում է.

Գրեթե 1,5 միլիարդ չինացի ամբողջ աշխարհում այսօր դիմավորել է Լուսնային Նոր տարին կամ չինական ավանդական Ամանորը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ այս տարի այն Սպիտակ մետաղյա ցլի տարի է: 

Նշվում է, որ, ի տարբերություն մնացած տարիների, 2021-ին Չինաստանի բնակիչների մեծ մասն Ամանորը դիմավորել է տանը՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով: 

Ամանորի նախօրեին կամ, ինչպես չինացիներն են ասում, Չունզզեի (Գարնանային փառատոն) գլխավոր զվարճանքներից մեկը Չունվան ամանորյա գալա համերգն էր, որն ավանդաբար հեռարձակվում էր Կենտրոնական հեռուստատեսությամբ:

Տեղական ժամանակով 20:00-ից վառ տարազներով հաղորդավարները հետհաշվարկ էին իրականացնում մինչև կեսգիշեր: Նոր տարուց մի քանի ժամ առաջ Չինաստանի մայրաքաղաքում տիրում էր անդորր՝ քաղաքում աննախադեպ դատարկություն էր, մեքենաների ու անցորդների լիակատար բացակայություն: Միայն կեսգիշերին մայրաքաղաքի մատույցներում լռությունը խախտվում էր հրավառությունների համազարկերով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել