Armenpress.am-ը գրում է․

Աթենքում Պարսից ծոցի մի շարք երկրների պաշտոնյաներ և ԱԳՆ ղեկավարներ  այսօր հանդիպում են անցկացնում, այն դեպքում, երբ Հունաստանը ձգտում է ընդլայնել դաշինքները՝ տարածաշրջանում իր մրցակից Թուրքիային դիմակայելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Associated Press-ը:

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի ու ԱՄԷ-ի ներկայացուցիչներն Աթենքում հանդիպում են անցկացնում Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հետ, որոնք արդեն աջակցում են տարածաշրջանային շփումներին: Տեսակապով նրանց է միացել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը:

Մասնակից երկրներն աջակցում են Հունաստանին Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրական ծովի շուրջ վեճում:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ մասնակից 7 երկիր ծրագրում է անցկացնել մշտական շփումներ ու հանդիպումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել