ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

Ադրբեջանի գործողությունները սահմանին ոչ այլ ինչ են, քան նոր քաղաքական մանիպուլյացիաների սկիզբ, որը, գրեթե բոլոր վերլուծաբանների կարծիքով, պայմանավորված է Ադրբեջանում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններով։ 
Գործող նախագահի իրական նպատակը ուժեղ տղու կերպարով հանդես գալն է։ Բնականաբար, նման խաղը նաև որոշակի հարված է բանակցային պրոցեսին և արհամարհական վերաբերմունք Մինսկի խմբի համանախագահ երկրների նկատմամբ: 
Ժամանակն է, որպեսզի Մինսկի խմբի համանախագահող երկրները հանդես գան կոնկրետ գործողություններով՝ Ադրբեջանի նման ոտնձգությունները կանխելու համար։ Որքան էլ Ադրբեջանն ու նրա մեծ եղբայր Թուրքիան փորձեն պիտակավորել Մինսկի խմբին, այնուհանդերձ, միակ ձևաչափն այսօր հենց այս խումբն է, որը կարող է հստակ հաջողություն արձանագրել բանակցային գործընթացում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել