Armsport.am-ը գրում է.

ՈՒԵՖԱ-ն չի գտել ռասիզմի դրսևորումներ մրցավար Սեբաստիան Կոլցեսկուի խոսքերում, որն աշխատում էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Պարի Սեն Ժերմեն» – «Իստամբուլ» խաղում։

Խաղը դադարեցվել էր 14-րդ րոպեին, երբ 4-րդ մրցավար Սեբաստիան Կոլցեսկուն օգտագործել էր «սև» բառը «Իստամբուլի» մարզիչ Պիեր Վեբոյի հասցեին։ Ֆուտբոլիստները հրաժարվել էին շարունակել խաղը։ Այն կայացավ հաջորդ օրն ու ավարտվեց ՊՍԺ-ի հաղթանակով՝ 5-1։

ProSport-ի փոխանցմամբ՝ ՈՒԵՖԱ-ի հետաքննությունը այս դրվագի մասով ավարտված է, Կոլցեսկուի նկատմամբ պատժամիջոց չի կիրառվի։ Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ն չի գտել ռասիզի դրսևորում մրցավարի խոսքերում։

Օտգագործելով խաղի տեսանյութերը, կոմիտեն եկել է եզրահանգման, որ Կոլցեսկուն օգտագործել է «այն սև» ձևակերպումը, որպեսզի օգնի գլխավոր մարզիչ Օվիդիու Հացեգանին «Իստամբուլի» մարզչին ճանաչելու համար։

Լեզվաբանական փորձաքննության համաձայն՝ ռումիներենում «այն սև» ձևակերպումը չունի բացասական նշանակություն, ու նրա օգտագործումը չի կարելի համարել վիրավորական։ Ավելին, «սև» բառը բազմիցս օգտագործվում է հակառասիստական կազմակերպությունների կողմից։

Հաղորդվում է, որ չի կարելի ռումիներեն «negru» բառը ընկալել անգլերեն «negro» բառի իմաստով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել