Armenpress.am-ը գրում է.

Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել չմեկուսացնել Ռուսաստանին և Չինաստանին, քանի որ դա կարող է հանգեցնել խոշորագույն ռազմա-տնտեսական դաշինքի ստեղծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նրանք (մեկուսացման կողմնակիցները) Ռուսաստանին և Չինաստանին դրդում են մերձեցման, այդպիսով հիմք են ստեղծում խոշորագույն ռազմա-տնտեսական դաշինքի ստեղծման համար: Այդ պատճառով ես դեմ եմ Ռուսաստանի հետ բոլոր կամուրջներն այրելուն»,- նշել է Մաասը:

Մաասը նաև քննադատել է Եվրոպայի խորհրդից Ռուսաստանին դուրս հանելու կողմնակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել