«Հրապարակ»-ը զրուցել է «Իմ քայլի» պատգամավոր, մասնա­գիտությամբ իրավաբան Արթուր Դավթյանի հետ։

- Պարոն Դավթյան, Դուք է՞լ եք համաձայն, որ պետք չէ արտահերթ ընտրություններ անցկացնել:

- Ես իմ մասին չեմ ուզում ինֆորմացիա տալ:

- Ես «Իմ քայլի» հայտարա­րության մասին եմ հարցնում՝ կո՞ղմ եք, թե դեմ:

- Ես անձամբ իմ քվեարկության մասին չեմ ուզում ասել:

- Ձեր կարծիքը հիմնավորեք՝ ինչո՞ւ եք նման հայտարարություն տարածել:

- Կարծիքը հայտնել է խմբակցությունը:

- Համաձա՞յն եք, որ արտա­հերթ ընտրությունների հանրա­յին պահանջ չկա:

- Դա արդեն իմ կարծիքն եք հարցնում, ես էլ չեմ ուզում կարծիք հայտնել:

- Ինչո՞ւ, բա էդ հայտարա­րությունն ո՞վ է տարածել:

- Ես արդեն պատասխանեցի:

- Ինչո՞ւ եք խուսափում կարծիք հայտնելուց, կարո՞ղ ենք ասել, որ համաձայն չեք այն մտքերի հետ, ինչի մասին հայտարարվել է։

- Ոչ, ես նման բան չասացի: Խմբակցությունը կարծիք է հայտնել, դա մեր ամբողջական կարծիքն է։

-Շատ լավ, ամբողջական կարծիքն է, որ հանրային պա­հանջ չկա՞, հիմա խնդրեմ հիմնա­վորեք. ո՞նց եք չափել՝ այդ պա­հանջը կա, թե չկա:

-Ես չեմ ստուգել ոչ մի բան:

-Իսկ ո՞վ է ստուգել:

-Հարցրեք խմբակցությանը, Ձեզ կասեն:

-Բա ո՞նց եք հայտարա­րություն տարածել, նաև Ձեր անունից է այդ հայտարարու­թյունը տարածվել:

-Ես հայտարարություն տա­րածե՞լ եմ: «Իմ քայլը» տարածել է հայտարարություն:

-Դուք «Իմ քայլից» չե՞ք:

-Դուք չգիտե՞ք՝ ես որտեղից եմ:

-Գիտեմ, բայց արդեն սկսե­ցի կասկածել:

-Դուք ի՞նչ խնդիր ունեք այդ հայտարարության հետ:

-Ասեմ, ասում եք՝ հանրային պահանջ չկա, ես ուզում եմ իմա­նալ՝ ո՞նց պարզեցիք, որ նման պահանջ չկա:

-Ես էլ ասեցի, դուք լսեցիք, չէ՞, ինչ ասացի:

-Հա, ասացիք, որ Դուք չեք ստուգել, հիմա ասեք՝ ո՞վ է ստուգել, ու ինչպես են պարզել...

-Ես նման բա՞ն եմ Ձեզ ասել:

-Այո, հարցրել եմ՝ ինչպես եք ստուգել հանրային պահանջը...

-Ո՞վ է ասում, որ կոնկրետ Դավթյան Արթուրը ստուգել է այդ պահանջը:

-Բա Դավթյան Արթուրն ինչո՞ւ է առանց ստուգելու նման հայտարարության միացել:

-Դուք սուտ եք խոսում:

-Այսինքն՝ Դուք «Իմ քայլից» չե՞ք:

-Ապրես, «Իմ քայլն» է ստուգել, ոչ թե Դավթյան Արթուրը:

-Պարզ է, Դուք էլ վստահում եք իրենց, չեք կասկածում:

-Չէ, չեմ կասկածում: Ինչ որ ստուգել և հայտարարում են, ես հիմքեր չունեմ կասկածելու:

-Իսկ չե՞ք հարցրել՝ ոնց ստուգեցին:

-Դա արդեն խմբակցությունից պարզեք:

-Դուք չե՞ք պարզել, որ ստո­րագրել եք դրա տակ:

-Դուք ստորագրությո՞ւն եք տեսել:

-Դե լավ, բառերի հետևից մի ընկեք, հայտարարությունն արվել է «Իմ քայլի» անունից, Դուք էլ այդ խմբակցության պատգամավոր եք, հիմա, առանց պարզելու, Դուք թույլ եք տալիս, որ նաև Ձեր անունի՞ց հայտարարեն:

-Դուք գիտե՞ք ես ով եմ, ես ոչ թե «Իմ քայլն» եմ, այլ «Իմ քայլի» պատգամավոր, եթե չգիտեք, իմացեք: Եվ, այո, խմբակցությունը ճիշտ է արել, որ տարածել է հայտարարություն, ունեցել է ամբողջական կարծիք և տարածել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել