«Փետրվարի 1-ին Ռուսաստանի օդա­յին սահմանները բացվեցին, և մարդիկ սկսեցին զանգվածաբար հեռանալ երկրից, իսկ հաջորդ օրը աշխատանքային այցով Արտաշատում գտնվող ՀՀ վարչա­պետը «պատահական» մի խանութատի­րոջ սփոփեց, թե՝ էս է, հայերը տասնյակհազարներով կվերադառնան՝ առևտուրդ կթեժանա: Այնուհետև կառավարության նիստում պաշտոնապես հայտարարվեց, որ փետրվարի առաջին օրերին ՌԴ-ից հայրենիք վերադարձողների թիվը բազմապատիկ ավելի է, քան մեկնողների, այն դեպքում, երբ ոչ միայն բոլորիս աչքով տեսածը, այլ նաև օդանավակայանի պաշտոնյաները հակառակն էին պնդում: Սուտն այնքան ակնհայտ էր, որ առա­ջին միտքը, որ կարող էր ծնվել դատողունակ ցանկացած մեկի մոտ, ինչպես միշտ՝ երկրի վարչապետի խոսքի որակն ստուգելն էր: Բնականաբար՝ տեխնիկա­կան միջոցներով: Քանզի վաղուց այլևս մարդիկ չեն հավատում նրա կենդանի խոսքին:

Եվ դատողունակ հայ քաղաքացին վարչապետի «առիթով» դարձյալ ու դարձյալ մտածեց... պոլիգրաֆի՝ ստի դե­տեկտորի մասին:

Վերջինս, անշուշտ, չի կարող ապա­հովել հետազոտության արդյունքի հարյուրտոկոսանոց հավաստիություն, քանի որ ինչպես մարդը, այնպես էլ նրա ստեղծած սարքը սխալական է: Բացի այդ՝ գիտությունն ապացուցել է, որ ստի դետեկտորով անցնող մարդու հոգեֆիզիոլոգիական արձագանքները (սրտի զարկի հաճախացում, զարկերակային ճնշման բարձրացում, աչքերի գույնի փո­փոխություն և այլն) միշտ չէ, որ ճիշտ ինֆորմացիա են տալիս պացիենտի խոսքի որակի մասին:

Բայց ստի դետեկտորը հատկապես սխալվում է, երբ այն փորձարկում են որոշ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց վրա: Սարքն անզոր լռում է, օրինակ, երբ հիվանդ մեկը հայտարարում է, թե ինքը Նապոլեոն Բոնապարտն է կամ Նելսոն Մանդելան: Հիվանդն այնքան է տոգորված սեփական «հավատքով», որ ոչ մի սարք չի կարող նրան ազատել այդ ինքնընկալումից, իսկ բոլոր հոգեֆիզիոլոգիական պարամետրերը՝ գրանցված պո­լիգրաֆի կողմից, աներկբա հաստատում են «իրողությունը»՝ պացիենտը չի ստում:

Վստահ կարելի է պնդել, որ ստի դե­տեկտորը նույնքան անզոր կգտնվեր, եթե «հայրենի» կառավարությանը պահեինք դրա դիմաց կամ անցկացնեինք դրա միջով: Կառավարության անթիվ ստեր դետեկտորը կգրանցեր որպես ակնհայտ ճշմարտություններ՝ ասված անմեղսունա­կության խոր ինքնահմայանքի մեջ: Օրինակ՝ փոխվարչապետ Տ. Ավինյանը հայտարարում է, թե Շուռնուխում կա­ռավարության աջակցությամբ նոր բնա­կարաններ են կառուցվում, իսկ Գորիսի համայնքապետարանը հերքում է՝ բնա­կարանները կառուցվում են բարերարնե­րի օժանդակությամբ:

Բնականաբար, ստի դետեկտորն առա­վել ևս անզոր կգտնվեր, եթե նրա դիմաց պահեինք կառավարության ղեկավարին: Ավելին՝ այս դեպքում նույնիսկ վտանգ կա, որ պացիենտից եկող «ճշմարտության ու երջանիկ անկեղծության» հորդումին չդիմանալով՝ սարքն ուղղակի կարող է «կախվել» կամ պայթել:

Թե ինչ պատճառով՝ տես տեքստում Նելսոն Մանդելայի «օրինակը»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել