Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ նրանք տեղեկություն ունեն, որ գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան:

Անհետ կորած զինծառյողներից մեկի մայրը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց տեղեկություններով՝ 20-ից ավելի գերի է վերադառնալու:

Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ դեպի Շուշի Կարմիր շուկա-Շոշ հատվածով ադրբեջանցիների ճանապարհ տալու դիմաց շուրջ երկու տասնյակ հայ գերիների են վերադարձվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել