Armsport.am-ը գրում է.

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղարկված 15 պարտիաների արդյունքում Արոնյանը 15 հնարավորից հավաքելով 8,5 միավոր գրավեց 4-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում:

Հաջորդիվ պայքարը շարունակելու իրավունք են ստացել նաև Մագնուս Կարլսենը, Ուսելի Սոն, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Յան Դուդեն:

Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել