«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտա­րարեց, որ իրենք հանրության հետ քն­նարկումներ, հանդիպումներ են ունեցել, ինչպես նաև ընդդիմության կազմակերպած հանրահավաքներից պարզ է դարձել, որ հանրության լայն շրջանակներն արտահերթ ընտրության պահանջ չեն ներկայացրել: Մեր զրու­ցակցի կարծիքով՝ իրենք որևէ կերպ չեն վախենում իշխանությունը կորց­նելուց, իրենց համար հստակ է, որ իշ­խանությունը լեգիտիմ է ու պետք է մնա իր «պոստում»:

-Պարոն Զեյնալյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել, որ­տեղ Նիկոլ Փաշինյանը ևս ներկա է գտնվել: Դուք ներկա գտնվե՞լ եք նիս­տին:

-Այո:

-Օրակարգում քննարկվել էր արտա­հերթ խորհրդարանական ընտրություն­ների անցկացումը, և հայտարարու­թյուն տարածվեց, որ իշխանությունը մերժում է արտահերթ ընտրություննե­րը: Դուք կո՞ղմ էիք:

-Վարչապետը, նախ, մինչև այս հայ­տարարեց, որ խորհդակցություններ է սկսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ: Այսինքն՝ եթե քաղաքական ուժերը պահանջում են վարչապետի հրաժարականը, և իրենց անընդունելի է, որովհետև ժողովուրդը պետք է քվե տա, ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է ՀՀ-ում իշխանության ղեկավար լինի: Վարչապետը սկսեց կոնսուլտացիաներ, և, ըստ էության, բոլոր քաղաքական ուժերը մերժեցին այս օրակարգը՝ սրանով հենց ընդունելով՝ ՀՀ լեգիտիմ իշխանությունն այժմ առկա է: Հաշվի առնելով նաև, որ արտահերթ ընտրությունների լայն, հասարակական պահանջ գոյություն չունի՝ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց առնվազն այն հայտարարության շրջանակում, որ վարչապետն ասել էր՝ վեց ամսիս պետք է շարժվենք նախատեսված օրակարգով՝ ճանապարհային քարտեզով, և վեց ամիս հետո վերլուծենք ճանապարհային քարտեզի իրականացումը ու, ըստ այդմ, հասկանանք հետագա անելիքները: Այո, այս պահին մեր խմբակցությունը, ինչ­պես և հայտարարության մեջ էր նշված, արտահերթ ընտրություններ անցկացնե­լու անհրաժեշտություն չի տեսնում:

-Լայն շրջանակների հետ ինչպե՞ս եք քննարկումն իրականացրել, սոցհարցումներ եք իրականացրել, հանդի­պումներ եք ունեցել: Ինչպե՞ս հասկա­ցաք, որ հանրությունը չի ուզում արտա­հերթ ընտրություններ:

֊Նախ՝ արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի կողմից կազ­մակերպված ակցիաների մասնակցու­թյան մերժումը, կան նաև անցկացված սոցհարցումներ անկախ կազմակերպու­թյունների կողմից, և մեր շփումները բնակչության հետ, մարզային ատելությունները: Այդ կարծիքը ձևավորվել է այս ամենի արդյունքում:

-Խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ ցանկանում է, որ արտահերթ ընտրություններ լինեն, բայց իրենք մեր­ժում են ընտրությունների գնալը հենց վարչապետի գլխավորությամբ, այսինքն՝ իրենք ընտրությունների անցկացման գաղափարը երբեք չեն մերժել:

-Խորհրդարանական երկու ընդդիմա­դիր ֆրակցիաներ մերժել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը: Եվ որևէ բովանդակային քննար­կում այս ուղղությամբ չի ծավալվել՝ ժամ­կետների, ֆորմատի հետ կապված: Սա նշանակում է, որ իրենք ընդունում են, որ այսօրվա իշխանությունը լեգիտիմ է: Իրենք չեն տեսնում արտահերթ խորհր­դարանական ընտրությունների կարիք:

֊Պարտված իշխանությունը պե՞տք է հեռանա: Դուք կարծում եք, որ այս իշ­խանությունն անփոխարինելի՞ է:

-Որևէ իշխանություն անփոխարինելի չէ: Մեկ անգամ էլ կրկնեմ՝ ընտրություն­ների հետ կապված լայն հասարակական պահանջ չկա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել