Armenpress.am-ը գրում է․

Եվրոպական տիեզերական գործակալություն վերջին 11 տարիների ընթացքում առաջին անգամ հայտարարել է նոր տիեզերագնացիների ընդունելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նոր ընտրված տիեզերագնացները կաշխատեն գործող տիեզերագնացների հետ, երբ Եվրոպան կմտնի տիեզերքի յուրացման նոր դարաշրջան»,- ասվում է Եվրոպական տիեզերական գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Ընդունելությունը կսկսվի մարտի 31-ից և կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 28-ը: Դրանից հետո տեղի կունենա թեկնածուների ընտրության փուլը:

Եվրոպական տիեզերական գործակալությունը կոչ է արել կանանց ավելի ակտիվ լինել դիմումներ ներկայացնելու գործում՝ ընդգծելով, որ ցանկանում են ընդլայնել գենդերային բազմազանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել