Panorama.am-ը գրում է. 

Թուրքիայի նախագահական վերջին ընտրություններում նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ Մուհարրեմ Ինջեն, հայտնել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (ԺՀԿ) դուրս գալու մասին՝ մեղադրելով նրան ամերիկամետ դիրքորոշման մեջ և հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ստեղծման մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Թուրքիայում անցած նախագահական ընտրություններում՝  2018-ի հունիսին, Էրդողանը հաղթել էր 52,59% ձայնով, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ Ինջեն, հավաքել էր 30,64%:

«Ներկա ընդդիմությունը չի կարող մարտահրավեր նետել իշխանություններին, նա ներաճել է իշխանությանը և շատ գոհ է դրանից: Նրանք ժողովրդին բաժանում են երկու մասի, ձմերուկի նման: Իմ ուղին հակասում է նրանց ճանապարհից, ովքեր Միացյալ Նահանգներից ժողովրդավարություն են մուրում, որը ասում է թե մենք ի՞նչ ենք մոռացել Լիբիայում կամ ափսոսանք է հայտնում որ Թուրքիան օգնեց Ադրբեջանին:  Ուստի ես լքում եմ ԺՀԿ-ն ու ստեղծում եմ «Հայրենիք» կուսակցությունը»,- Անկարայում լրագրողներին ասաց Ինջեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել