Tert.am-ը գրում է.

Մեկնարկել է Եվրոպական հարևանության հարցերով Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Ուենդի Մորթոնի պաշտոնական այցն Ադրբեջանի Հանրապետություն: Այս մասին իր թվիթերյան պաշտոնական էջում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը: 

«Եվրոպական հարևանության հարցերով Բրիտանիայի պետքարտուղար Ուենդի Մորթոնը Բաքվից սկսել է իր առաջին այցը տարածաշրջան», - ասել է դեսպանը:

Նշենք՝ նախարարի այցի նպատակն է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև կապերի ամրապնդումը կանաչ էներգետիկայի զարգացման ոլորտում, կլիմայի փոփոխության դեմ միջոցառումների, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային անհավասարության դեմ պայքարում:

Ադրբեջան կատարած իր առաջին այցի ընթացքում Մորթոնը հանդիպում կունանա երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ժամանակ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունից հետո մարդու իրավունքների,  խաղաղության ու կայունության ապահովման հետ կապված հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել