Armenpress.am-ը գրում է.

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 7-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարախանյան փողոցում այրվում է ավտոտնակ՝ վրան շինություն։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարախանյան փողոցի թիվ 38/4 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի շինության 2-րդ հարկում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։20-ին, մարել՝ 22։44-ին։ Մոտ 20 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել