«Հրապարակը զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակ­ցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։

-Նախօրեին Արցա­խի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց 2021 թ. բյուջեի Նախագիծը: Դատելով ընդդիմադիրների քննադատա­կան ելույթներից՝ այն չի արտա­ցոլում կամ միտված չէ հետպատերազմական խնդիրների լուծմա­նը: Ո՞րն էր ձեր իշխանական գործընկերների հիմնավորումը՝ նման բյուջե խորհրդարան բերելու կապակցությամբ:

- Անշուշտ, ներկայացված բյուջեն հետպատերազմական իրավիճակի բյուջե չի կարելի անվանել: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ մենք առա­ջինից երկրորդ ընթերցում՝ 16-17 առաջարկ ենք ներկայացրել, դժվար է ասել՝ այս իշխանության կողմից կընդունվեն մեր առաջարկները, ավելի հակված ենք կասկածելու, որ չեն ընդունելու: Քանի որ առաջարկել ենք բոլոր նախարարությունների թե՛ տրանսպորտային, թե՛ հյուրընկա­լության ծախսերի 50 տոկոսի կրճատում, սոցիալական ծրագրերի ներդրում, որոնք ներկա նախագծում շատ չնչին ավելացումներով են: Առաջարկել ենք նաև բարձր դասա­րաններում սովորող աշակերտների և ուսանողների համար պարտա­դիր ուսուցման առարկա մտցնեն՝ կրակային պատրաստվածության մասին: Այսինքն՝ դպրոցական և ուսանողական ծրագրերում պետք է ծրագիր մտցնել, և պարբերա­բար հրաձգարաններ տանեն ու սո­վորեցնեն կրակել: Սա Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակն է թելադրում:

-Իգական սեռն է՞լ պետք է կրակային պատրաստվածություն անցնի:

-Այո: Իսրայելում այսօր բոլորը զինապարտ են ու պետության առջև ծառացած խնդրի դեպքում գոնե որ կարողանան ինքնապաշտպա­նություն կազմակերպեն: Մենք, իսկապես, ունենք այդ խնդիրը և հենց դրա համար էլ նման առաջարկ ենք արել: Չենք ասում, որ վաղը աղջիկները պետք է մեկնեն սահման, խրամատում սահման պաշտպանեն, բայց ցանկալի է, որ կրակել իմանան:

-Այսինքն՝ ճի՞շտ են լուրե­րը, որ Պաշտպանության բանակը լուծարվելու է, այս ոլորտին հատկացված բյուջե կա՞, թե՞ չկա:

- Բյուջեի մասով չեմ ցանկանա հրապարակային խոսել: Ինչ վերա­բերում է անվանման մասով՝ կմնա՞ արդյոք ՊԲ, թե ոչ: Բայց որ Արցա­խը չի կարող իր՝ պաշտպանության բանակ ասենք, զորքեր ասենք կամ սահմանապահ զորքեր, չունենալ՝ դա հաստատ է: Ինձ թվում է, որ մենք ունենալու ենք մեր պաշտպանությունը, թե ինչ անվան տակ, ես չեմ կարող ասել: Եթե որոշեն ՊԲ-ն լուծարել, Արցախում բնակչություն չի մնա: Միգուցե վերանվանեն, անվանափոխեն կամ մարտավա­րության նոր կանոններ մշակեն, բայց եթե որոշեն լուծարել, կլուծա­րեն նաև Արցախը:

ՊԲ ասելով՝ չպետք է մենակ ժամկետային զինծառայողներ հասկանանք, ունենք պայմանագրա­յին զինծառայողներ, նոր պաշտպա­նական բնագծեր, որոնք պետք է նոր մոտեցումներով պաշտպանել:

-Վերադառնալով բյուջեին՝ իշխանական ձեր գործընկերները, նախագահի թիմը հիմնավորում չտվեցին, թե ինչու են նման բյուջե ներկայացրել:

- Իշխանական ասելով՝ նախ պետք է հասկանալ «Միասնա­կան հայրենիք» կուսակցության և «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքը: Իշխանական թևն իրենք են և իրենք էլ ընդունեցին նախագիծը: Միշտ կարելի է հիմնավորումներ բերել, ասվում էր, թե մինչև նոյեմբերի 10-ը, լինելով պատերազմական իրավիճա­կում, դրանից հետո կարճ ժամանակ են ունեցել բյուջեն գրելու, դեկտեմբե­րի 30-ին այն արդեն ներկայացվել է: Ասվեց, որ իբր ժամանակ առ ժամա­նակ կհամալրեն, փոփոխություններ կարվեն: Բայց նույն սոցիալական ծրագրերը ոչ ճիշտ ուղղություննե­րով են ֆինանսավորվելու: Օրինակ, գազն ու լույսը սուբսիդավորում են որոշակի մասով, բայց ունենք հա­մայնքներ, որտեղ գազիֆիկացված են, իսկ ջեռուցումը գազով չի իրա­կանացվում: Մենք առաջարկել ենք նման դեպքերում մարդկանց վառե­լափայտով օգնել: Այսինքն՝ իշխա­նությունն ամեն ինչ կիսատ-պռատ է արել, իրենք համարում են, որ իրենք են ժողովրդի ընտրյալը, ամեն ինչ գիտեն ու ոչ մեկի հետ չպիտի խորհրդակցեն:

Իրենք չեն ընդունում ներկա իրողությունները, չեն տիրապետում իրավիճակին։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել