Որքան խորանում են ներքաղաքական, տնտեսական ու արտաքին քաղաքական խնդիրները, այնքան ավելի շատ են տեղի տալիս իշխանության ու նրա շահերը սպասարկող գործիչների նյարդերը։
Նոր եմ ծանոթանում իշխող խմբակցության պատգամավոր ոմն Հայկ Սարգսյանի կողմից հունվարին լրագրողների նկատմամբ թույլ տրված վարքի պատմությանը։ Ես ԱԺ-ում գրեթե չեմ լինում, բայց 2019-ին այնպես ստացվեց, որ մի անգամ ԱԺ-ի միջանցքում այդ տղան դեմ դիմաց դուրս եկավ, և քանի որ ես չէի նկատել իրեն, ագրեսիվ ձևով ուսով հրեց ինձ։ Բանի տեղ չդրեցի։ Վաղուց ինքնահաստատվելուս տարիքն անցել է։
Հիմա նայում եմ 2021թ․ հունվարի տեսանյութը, որտեղ երևում է, ինչպես է խանգարում լրագրողներին հարցազրույց վերցնելիս, հետո կոնկրետ լրագրողների անվանում գողացված փողերով սնվողներ, հետո ինքն է խլում լրագրողի միկրոֆոնը։
Քաղաքակիրթ կառավարում ունեցող որևէ երկրում ընդդիմադիր, չեզոք կամ իշխանության քարոզիչ որևէ լրագրողի նկատմամբ այդպիսի վարքի համար պատգամավորին կամ պաշտոնյային առնվազն կհեռացնեին պետական համակարգից կամ կստիպեին հրապարակային ներողություն խնդրել։ Հայաստանում խրախուսում եմ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումը, քանի որ դրանք չեն փառաբանում իշխանությանը։ Պատգամավորը իրեն իրավունք է վերապահում թելադրել լրագրողի վարքականոնը։
Այդ տղայի վարքը որ տեսնում եմ, ինձ հիշեցնում է Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակվա Վաչոյին կամ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Բուդոյին։ Նշածս մարդկանց արարքներին ծանոթները լավ կիմանան, ինչի մասին է խոսքը։ Թեպետ հանուն արդարության՝ այս մարդիկ ամեն դեպքում լուրջ դեմքեր էին, շրջապատ, ազդեցություն ունեին։ Այս տղան ո՞վ է, մեկ ամիս շիշ է բռնել Նիկոլ Փաշինյանի համար։ Ուրիշ բան կա՞ նրա կենսագրությունից, խնդրում եմ, հուշեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել