Tert.am-ը գրում է.

Մարզպետարանի աշխատողի քրոջն առավելություն տալը մարզպետարանի կողմից ներկայացված ներկայացուցիչների կողմից դասական հովանավորչության մասին է խոսում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` անդրադառնալով Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում տնօրենի հաստիքի համար անցկացված մրցույթին:

Հարցին՝ ստացվում է, թե ոչինչ չի փոխվել և ամեն ինչ ծանոթ-բարեկամով է և քաղաքականացված է, պատգամավորն ասաց. «Ես չեմ ասի, որ ոչինչ չի փոխվել, այլ կասեմ՝ երբեմն բախտներս բերում է, բայց այդ երբեմն շատ քիչ է լինում: Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է իրենց իրավունքը իրացնեն և պահանջեն համապատասխան բացատրություն: Ես կարծում եմ՝ ոչ թե քաղաքական կամքի բացակայությունն էր խնդիրը, այլ ի սկզբանե խոսվեց այն մասին, որ պետք է տնօրենների ընտրության կարգը փոխվի, բայց կարծես կրթության նախարարությունը հապաղում է, մի կարգ էին մշակել, որը կարծես թե չբավարարեց  ուսուցիչներին ու մեկ այլ տարբերակ են փնտրում»,-ասաց նա և նկատեց, որ արդյունքում անգամ դեպքեր են լինում, երբ երկու-երեք քրգործով, յուրացումների գործով գնացող տնօրենը վերընտրվում է և նախարարությունը ոչինչ անել չի կարող:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել