Panorama.am-ը գրում է.

Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է  Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ռամշտեյնի ռազմաօդային բազայում: Նա նաև Գերմանիայի Կալկար քաղաքում գտնվող Ավիացիոն կարողությունների համատեղ կենտրոնի տնօրեն է:Տեղեկությունը հրապարակվել է ՆԱՏՈ-ի պաշտոնական կայքէջում:

Դաշինքի օդային ուժերի հրամանատարի կարգավիճակում  գեներալ Հարրիգյանը խաղաղ պայմանների գործողությունների ժամանակ անդամ երկրների օդային և հրթիռային պաշտպանության հարցերով պատասխանատու է Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարի առջև: Նրա հրամանատարությունն ապահովում է Դաշինքի տարածքային ամբողջականության պահպանումը Հյուսիսային Նորվեգիայից մինչև Հարավային Իտալիա և Ազորներից մինչև Արևելյան Թուրքիա, ներառյալ ՆԱՏՕ-ի բոլոր եվրոպական երկրները: Բացի այդ, ՆԱՏՕ-ի համատեղ գործողությունների դեպքում նա լինելու է ավիացիոն բաղադրիչի պատասխանատու հրամանատարը:

Գեներալ Հարրիգյանը նաև Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարն է: Այս կարգավիճակում նա ավելի քան 19 միլիոն քառակուսի մղոն տարածքում ղեկավարում է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը: Այդ տարածքը ներառում է Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի 104 երկիր, Արկտիկական, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները, որտեղ ապրում է աշխարհի բնակչության ավելի քան մեկ քառորդը և արտադրվում է աշխարհի համախառն ներքին արդյունքի ավելի քան 25 տոկոսը: Գեներալ Հարրիգյանը ծառայության  է անցել 1985 թ.-ին ՝ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ակադեմիան ավարտելուց հետո: Նա  մարտական առաջադրանքներ է կատարել «Արդար գործ», «Անապատի փոթորիկ» և «Բնորոշ լուծումներ» գործողությունների ժամանակ, մասնակցել է նաև Իրաքյան պատերազմին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել