Tert.am Life-ը գրում է. 

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը շատ հաճախ է նոր ֆոտոշարքեր իրականացնում, բայց փորձում է մեկը մյուսից տարբերվող կերպարներով ներկայանալ։ Ասում է՝ լուսանկարները նաև արտացոլում են իր հոգեվիճակը, այնպես որ, ֆոտոշարքերը, երբեմն, կարող են նրա մասին պատմել ավելին, քան գրառումները։

Իննան նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել ներկայիս հոգեվիճակի, հարկադրված աշխատանքային դադարի և նախորդ տարվանից հետո իր ֆինանսական վիճակի մասին։

«Ֆոտոշարքերը, որոնք անում եմ` զուտ լուսանկարներ չեն, որոնցով լցնում եմ սոցցանցերի իմ էջերը: Ֆոտոշարքերս իմ ապրումներն են, ստեղծագործում ենք լուսանկարների սահմաններում: Որոշ գաղափարներ ես եմ տալիս, որոշները՝ լուսանկարիչները: Շատ եմ սիրում այդ գործընթացը: Հիմա մուգ հոգեվիճակ ունեմ, ավելի փխրուն, անկայուն, չգիտեմ․․․ Երևի բոլորս... Գունեղ գաղափար ունեինք, բրիտանական ոճով դասական կնոջ կերպարով պետք է ներկայանայի, բայց ֆոտոշարքի նախորդ օրը խնդրեցի չեղարկել, հիմա լուսանկարչի հետ քննարկում ենք ինչ անել, ոնց պտտվում ենք զգացմունքային շարքերի վրա ենք կանգ առնում: Ամեն լուսանկար մի հույզ է»,– անկեղծացավ նա։

Իննան երկար տարիներ, գրեթե, առանց ընդմիջման եթերում է եղել։ Նրա՝ հեռուստատեսային դադարը հարկադրված ստացվեց։ Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե հիմա ինչպե՞ս է գնահատում դադարը, որքանո՞վ կար դրա կարիքը․ «Ցանկացած դադար սկզբում աշխատանքային ծարավի ու դատարկության է տանում: Դադարը հարկադրված էր, ելնելով տարբեր հանգամանքներից, բայց հիմա հասկանում եմ, որ անհրաժեշտ էր: Գուցե իմ կամոք դժվարանայի նման քայլի դիմել, բայց հիմա գոհ եմ: Սկսելիս թարմ ուժերով եմ լինելու: Եթերային դադարը դերասաններին, առհասարակ, սերիալային դաշտում իսկապես պետք է: Իմ պարագայում 4 տարի դադար չէր եղել, հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում ինձ եթերում տեսնելուն միտված: Ուրախ եմ դրա համար: Ուրեմն՝ սա անառողջ պայմաններում առողջ դադար էր»։

Շատ դերասաններ փորձում են ընդմիջումներով լինել եթերում՝ հանդիսատեսին չհոգնեցնելու մտավախությամբ։ Թեև Իննան ինքնակամ դադար չէր վերցնում, նման մտավախություն ինքն էլ է ունեցել․ «Հանդիսատեսին ձանձրացնելու մտավախություն միշտ կա, ինչքան էլ աշխատես ինքդ քեզ վրա, ինչքան էլ նախագծից նախագիծ կարողանաս տարբեր լինել: Մեր աշխատանքն անմիջական կապ ունի հանդիսատեսի հետ. հոգնեցին քեզնից` վտանգի առաջ ես: Բալանսի կարիք կա: Կարծում եմ՝ նորից եթերում կլինեմ, բայց նորից չեմ հասցնի հոգնեցնել, պլաններս ժամանակավոր են»:

Հստակեցմանը՝ արդյոք կարծում է, որ արդեն  հոգնեցրել էր, կամ դրա եզրին էր, Իննան պատասխանեց․ «Ես չեմ կարող որոշել՝ հոգնեցրե՞լ եմ, թե՝ ոչ: Հոգնեցնելու ժամկետներ չկան, կարող ես 1 տարում հոգնեցնել, կարող ես՝ 5»:

Դերասանուհուց նաև հետաքրքրվեցինք՝ ժամանակավոր ծրագրերը պայմանավորված են այն հանգամանքով, որ արտերկրի հետ կապված ծրագրեր ունի՞, թե՝ հեռուստատեսությունում չի ցանկանում երկար լինել․ «Հավանաբար երկար չեմ մնա հեռուստաեթերներում: Առայժմ չեմ կարող մեկնաբանել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել