ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած անակնկալ այցից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ հետաքրքիր և մտահոգիչ մանրամասներ են հայտնի դարձել: Մանավորապես, մարզի մի շարք բնակիչներ անահանգստացած մեզ ահազանգեցին՝ փոխանցելով, որ իրենց մարզում խոսակցություններ են պտտվում առ այն, որ վարչապետի և մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել նաև առանձին, եռակողմ հանդիպում մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Նիկոլ Փաշինյանի և Արարատի մարզի գնդի հրամանատարի միջև, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը:

Մասնավորապես, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հայտնի եռակողմ ստորագրված հայտարարությունից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաև որոշ անկլավային տարածքներ, որոնց մեջ է մտնում Տիգրանաշեն գյուղը (Քյարքի), ու լուրեր կան, որ վարչապետը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի հանձնվի: Այս լուրի իսկությունը ճշտելու համար զանգեցինք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին:

Մեր հարցին ի պատասխան՝ Մանե Գևորգյանն ասաց. «Հաղորդագրությունը տարածել ենք ամեն ինչի մասին, ինչ որ այնտեղ քննարկվել է, ավելի ամփոփ ենք, իհարկե, ներկայացրել, բայց դրան ավելացնելու որևէ բան չկա: Վարչապետը հրահանգ չի հնչեցրել գյուղը դատարկելու մասին»: Բայց այդպես էլ պարզ չդարձավ՝ նման քննարկում եղել է, թե ոչ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել