«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Օդիոն Իգալոն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ալ-Շաբաբի» հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

ՀՊայմանագիրը նախատեսված է երկուսուկես տարի ժամկետով:

Վերջին տարին Իգալոն վարձավճարով հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Անգլիական ակումբի կազմում նա անցկացրել է 23 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել