Armsport.am-ը գրում է․

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան  մերժել է «Արսենալի» բողոքարկումը:

Լոնդոնյան ակումբը խնդրել էր չեղյալ հայտարարել պաշտպան Դեվիդ Լուիսի կարմիր քարտը, որը նա ստացել էր ԱՊԼ-ի 22-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (1: 2):

Առաջին խաղակեսի վերջում բրազիլացի ֆուտբոլիստն ուղղակի կարմիր քարտ ստացավ տուգանային հրապարակում Վիլիան Ժոզեի նկատմամբ խախտման համար: «Արսենալում» կարծում են, որ Լուիսի խախտումը դիտավորյալ չի եղել և ցանկանում են որ կարմիր քարտը չեղարկվի:

Այսպիսով, Լուիսը բաց կթողնի հաջորդ տուրի «Ասթոն Վիլլայի»  դեմ հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել