News.am-ը գրում է.

Ակնկալվում է, որ մարտից Հայաստանում արդեն կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոշակի խմբաքանակ՝ պատվաստման գործընթացը էտապներով սկսելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին պատվաստանյութեր արտադրողների հետ կնքված պայմանագրեր դեռ չկան, եւ հայտնի չէ, թե որքան կարժենան պատվաստանյութերը Հայաստանի համար: Այս պահին, նրա խոսքով, գնահատվում են բոլոր առաջարկվող պատվաստանյութերը, իսկ առաջիկայում հայտնի կլինեն ներմուծման ժամկետները:

«Ակնկալում ենք մարտից արդեն ունենալ որոշակի խմբաքանակ՝ էտապներով գործընթացը սկսելու համար», - ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ ռիսկի խմբերը որոշվել են, եւ առաջինը հենց այդ խմբերի ներկայացուցիչներն են պատվաստվելու հնարավությունը ստանալու:

Նախարարը նաեւ հավելեց, որ Ռուսաստանի Դաշնությունից նվեր ստացված «Sputnik V» պատվաստանյութով Հայաստանում մոտ 15 հոգի է պատվաստվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել