Մեր ուղեղներում հիմա անընդհատ փորձում են դաջել թշնամու հետ թշվառ «համակեցության» հոգեսպան գաղափարը։ Ընդ որում, դա անում են մեծամասամբ «վերապատրաստումների» ընթացքում անգլերեն սովորած, այդ լեզվով նույնիսկ որևէ կարճառոտ գեղարվեստական երկ չկարդացած և միայն դրա կաղապարված կիսապաշտոնական տարբերակով բլբլացնել կարողացողները։
Նման թշվառ «համակեցությանը», որքան էլ պարադոքսալ թվա, դեմ են արտահայտվում առաջին հերթին հենց այն մարդիկ, որոնք ամենամրցունակը կարող են լինել, Աստված մի արասցե, նույն այդ «համակեցություն» կոչվողի պայմաններում՝ մարդիկ, որոնք գիտեն ադրբեջաներեն, մարդիկ, որոնք կարող են կարդալ և վերլուծել նույնիսկ արաբատառ ադրբեջանական գրականությունը, մարդիկ, որոնք շատ ավելի լավ են ծանոթ Ադրբեջանին, քան նույնիսկ միջին վիճակագրական ադրբեջանցին, մարդիկ, որոնց Ադրբեջանում թեև համարում են ոխերիմ թշնամի, բայց հիմնականում հարգում են՝ երբեմն նույնիսկ մեծարելով «ուսուցի՛չ» դիմելաձևով։
Գիտե՞ք, ինչո՞ւ են հենց այդ մարդիկ դեմ նման «համակեցությանը», որովհետև հենց նրանք են ամենալավը ճանաչում թշնամուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել