Armsport.am-ը գրում է․

«Արարատը» պայմանագիր է կնքել ուկրաինացի կիսապաշտպան Մաքսիմ Զադերակայի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա խաղացողը մինչ երևանյան ակումբի կազմը համալրելը հանդես է եկել Ուկրաինայում:

Կարիերան սկսել է Դոնեցկի «Մետալուրգում», ապա տեղափոխվել է «Ստալ», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան:

Թիմի նորեկի վերջին ակումբը եղել է «Ալեքսանդրիան», որի կազմը համալրել է 2018 թվականին: Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի կազմում նա անցկացրել է ավելի քան 50 հանդիպում:

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին ինձ թիմ հրավիրելու համար։

Միանգամից կարող եմ ասել, որ այստեղ հիանալի կոլեկտիվ է և շատ լավ մարդիկ։ Երբ առաջին օրը եկա այստեղ, նույնիսկ չզգացի, որ լեգիոներ եմ։ Ինձ բոլորը ջերմ ընդունեցին թիմում, կարծում եմ, որ իմ ադապտացիան շատ արագ կանցնի, և կսկսեմ օգնել թիմին զբաղեցնել ամենաբարձր հորիզոնականները։

Երկրպագուներին ցանկանում եմ առաջին հերթին մաղթել, որ շուտ վերադառնան մարզադաշտեր։ Բոլորին մաղթում եմ առողջություն, որ կարողանան իրենց կանանց, երեխաների հետ գալ մարզադաշտ և երկրպագեն Երևանի «Արարատին»-ասել է ֆուտբոլիստը «Արարատի» մամուլի ծառայության հետ զրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել