Armsport.am-ը գրում է․

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի մասին, իսկ այնուհետև հրաժարվել պատասխանել Դելե Ալիի՝ ՊՍԺ հավանական տեղափոխության մասին հարցին։

«Միշտ հեշտ է խաղալ, երբ Քեյնը դաշտում չէ։ Դա միանշանակ է, այստեղ գաղտնիքներ չկան։ Նա աշխարհի լավագույն «9» համարներից մեկն է։ Երբ նա մարզավիճակում է, նա օրինակելի ֆուտբոլ է խաղում իր դիրքում։

Աշխատասիրության, ամբիցիաների, մտածողության, աշխատանքի հանդեպ վերաբերմունքի, գնդակը դարպասն ուղարկելու հարցերում նա հիասքանչ է»,-Տուխելի խոսքն է մեջբերում Goal-ը։

Լրագրողներից մեկը փորձել է Տուխելին հարց ուղղել Դել Ալիի մասին՝ ասելով, որ նա մո՞տ է եղել ՊՍԺ տեղափոխությանը, երբ Տուխելը փարիզյան թիմում էր։

«Դուք չեք շփոթե՞լ ասուլիսները։ Դուք վստա՞հ եք․ որ եկել եք ճիշտ ասուլիսին։ Ես այդ հարցին պատասխանել չեմ պատրաստվում։ Ես խոսեցի Քեյնի մասին, քանի որ ինձ համար պատիվ է խոսել լավագույն խաղացողներից մեկի մասին։ Բայց մյուսների մասին ես խոսել չեմ պատրաստվում։ Հուսով եմ՝ դուք կհասկանաք, որ ես ուզում եմ հարգանք ցուցաբերել ու խոսել այն թեմաների մասին, որոնք վերաբերում են իմ թիմին»,-եզրափակել է Տուխելը։

«Տոտենհեմ» – «Չելսի» հանդիպումը կայանալու է վաղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել