Armenpress.am-ը գրում է․

Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 22-ին ԵՄ ԱԳՆ խորհրդի նիստում կքննարկեն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հետագա քայլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ԵՄ անունից հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:   

«Եվրոպական միությունը կվերադառնա այդ հարցին արտաքին գործերի հարցերով խորհրդի նիստին և կքննարկի դրա հետևանքները և հետագա հնարավոր գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ:  

Միաժամանակ, ԵՄ հայտարարության մեջ բացակայում է Նավալնիի շուրջ իրավիճակով պայմանավորված նոր պատժամիջոցների կիրառման մասին հիշատակումը, ինչի մասին նշել էին Արևելյան Եվրոպայի պետությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիսը:  

Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել