Armsport.am-ը գրում է․

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո իր պաշտոնից հեռանալու մասին։ Մասնագետը նաև նշել է, թե ովքեր կարող են իրեն փոխարինել․

«Աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո ես չեմ աշխատի հավաքականում։ Կվերադառնամ ակումբային գործունեությանը։ Չգիտեմ, թե ով կզբաղեցնի իմ տեղը։ Շատերը կարող են, օրինակ Ալեգրին, Անչելոտին, Գասպերինին»,- ասել է Մանչինին Tiki Taka-ի եթերում։

Ռոբերտո Մանչինին 2018 թվականին է գլխավորել Իտալիայի հավաքականը։ Նրա գլխավորությամբ թիմը 10 հաղթանակ է տարել Եվրո-2020-ի ընտրական փուլի 10 խաղում։ Իտալիայի հավաքականն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև Ազգերի լիգայի իր խմբում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել