Armsport.am-ը գրում է․

Այսօր՝ փետրվարի 2-ին, կյանքի 101-րդ տարում մահացել է սըր Թոմ Մուրը։

Sky Sports-ը հայտնում է, որ սըր Թոմը հունվարի 31-ին տեղափոխվել է Բեդֆորդի հիվանդանոց այն բանից հետո, երբ նրա COVID-19-ի թեստը դրական է եղել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

2020 թվականին ապրիլին՝ իր 100-ամյակին, նա դարձավ բրիտանական պաշտոնական հիթ-շքերթի ամենատարեց առաջատարը՝ «Լիվերպուլի» հիմնի՝ «You’ll Never Walk Alone»-ի բարեգործական ձայնագրմանն իր մասնակցության շնորհիվ։

Թոմ Մուրը դարձել է Բրիտանիայի ազգային արժեք այն բանից հետո, երբ ավելի քան 37 մլն եվրո է հավաքել Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության համար՝ 99 տարեկանում իր տան շուրջը 100 շրջանն պտտվելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել