Armenpress.am-ը գրում է․

Նյու Դելիի 20 միլիոն բնակիչների կեսից ավելին վարակվել է կորոնավիրուսով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Հնդկաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 10.8 միլիոն դեպք: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է ու մոտենում է կոլեկտիվ իմունիտետի մակարդակին:

«Մայրաքաղաք Դելիում անցկացված հինգերորդ սերոլոգիական հետազոտության ժամանակ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են հայտնաբերվել քաղաքի բնակչության 56.13 տոկոսի մոտ»,- հետազոտության հրապարակումից հետո Twitter-ում գրել է հայտնել է Դելիի առողջապահության նախարար Սաթյենդար Ջայնը:

Thyrocare Technologies ախտորոշիչ ընկերության կողմից Հնդկաստանի ողջ տարածքում ավելի քան 700.000 մարդու թեստավորումները ցույց են տվել, որ բնակչության 55 տոկոսը կարող է արդեն վարակված լինել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ բնակչության առնվազն 60-ից 70 տոկոսը պետք է իմունիտետ ունենա` փոխանցման շղթան ճեղքելու համար` չնայած հնդիկ պաշտոնյաները հայտարարել են, որ ավելի ցածր մակարդակը եւս կարող են դանդաղեցնել վիրուսի տարածումը:

Ջայնն ասել է, որ Նյու Դելին հիմնականում հաղթանակ է տարել կորոնավիրուսի նկատմամբ, իսկ վարակման եւ մահվան ամենօրյա դեպքերը Հնդկաստանում հասել են ութ ամսվա նվազագույնին: Գրանցվել է COVID-ից մահվան ընդհանուր 154.486 դեպք:

Հունվարի կեսերից Հնդկաստանում պատվաստվել է գրեթե 4 միլիոն մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել