Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կենտրոնական բանկը 2020-ի համար կանխատեսում է 7.8 տոկոս տնտեսական անկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Տնտեսական անկման համար ԿԲ կանխատեսումը նախկինում 2020-ի համար եղել է 7.2 տոկոս: Ներկայում ԿԲ-ն ակնկալում է 7.8 տոկոս տնտեսական անկում»,-ասաց Գալստյանը:

2021-ի կանխատեսումները խոստացավ ներկայացնել ավելի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել