Armenpress.am-ը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պլանավորում Է 2021 թվականին անցկացնել շուրջ ութ խոշոր զորավարժություններ, դրանց մեծ մասը Տաջիկստանի տարածքում:

Փետրվարի 2-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարող եմ ասել սոսկ խոշորների մասին, մեզ մոտ այդպիսիք շուրջ ութն են»,- ասել Է Զասը՝ պատասխանելով այն հարցին, թե քանի զորավարժանք է պլանավորված այս տարի: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ մեծ մասը տեղի կունենա Տաջիկստանի տարածքում, որովհետեւ այդ երկիրը 2021 թվականին նախագահում Է: Մասնավորապես, պլանավորվում են խոշոր զինավարժանքներ օպերատիվ հակազդման հավաքական ուժերով, հետախուզության ուժերով ու միջոցներով եւ այլ ուժերով: Զասը նաեւ հայտարարել Է, որ Աֆղանստանն ահաբեկչական սպառնալիքների լուրջ աղբյուր Է մնում տարածաշրջանային անվտանգության համար:

«Աֆղանստանը մնում Է ահաբեկչական սպառնալիքի լուրջ աղբյուր: Անցյալ տարվա երկրորդ կիսամյակում այնտեղ կատարվել Է 50-ից ավելի ահաբեկչական գործողություն, շուրջ 4 հազար մարդ տուժել Է»,- ասել Է նա:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել Է, որ ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն այժմ ոչ մի կարգի շփումներ չունեն, նույնիսկ աշխատանքային մակարդակով, ուստի հարաբերությունների վերաթարմացման մասին խոսք չկա: «Հարաբերությունները վերաբեռնելու համար դրանք պետք Է լինեն: Մենք այժմ ՆԱՏՕ-ի հետ ոչ մի կարգի շփումներ չունենք, փոխգործակցություն չկա, ըստ Էության: Նույնիսկ աշխատանքային մակարդակով: Ուստի խոսել վերաբեռնման մասին հարկ չի լինում»,- ասել Է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել