Panorama.am-ը գրում է.

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելիս՝ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ կառավարությունը դրանով ազգային օերնսդրությունը համապատասխանեցնում է 2016 թվականին ընդունված ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին:

«Գազային, հեղուկ վառելիքի, սեղմված, բնական, կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության՝ կոմունալ կենցաղային, արտադրական սպառման, կամ որպես միայն ավտոմոբիլային շարժիչի վառելիք լինելու վերաբերյալ»,- հայտարարեց փոխնախարարը:

Նրա խոսքով, այդ տեղեկատվությունը պետք է տեղադրվի վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա:

Նա հայտնեց, որ գազալցակայաններում հեղուկացված գազը վաճառելու դեպքում, սպառողները տեղեկություն չունեն, թե այն կենցաղային նշանակության է թե նախատեսված է մեքենաների համար, ինչը վնասում է ավտոմեքենաների շարժիչները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծով էլ սահմանվել է տույժերր տնտեսվարողների կողմից այդ տեղեկությունը չներկայացնելու դեպքերի համար:

Փոխնախարարի խոսքով՝  կառավարությունն առաջարկել էր սահմանել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով տույժ, սակայն պատգամավորներն այն մեծ են համարել: Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ ընդունելով դիտողությունը, նախագծում սահմանել են, որ սարքավորումների վրա վառելիքի տեսակի մասին տեղեկատվության չտեղադրումն առաջացնում է  պաշտոնատար անձի համար տույժ նվազագույն աշատավարձի 50-ից 100-ապատիկի չափվ, իսկ մեկ տարվա ընթացքում այն կրկնվելու դեպքում տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել