«Այո, ժամանակն իրենն անում է: Մտնում ենք իշխանությունների ռեաբիլիտացիայի փուլ՝ երբ ամեն օր իրենց թվալու է, թե ոչինչ էլ չի եղել, մի քիչ էլ, ու ամեն ինչ հունի մեջ կընկնի, և կսկսեն ապրել նախկին կյանքով:

Նորից շինծու քրեական գործեր կհարուցեն, նորից իրենց քննադատող մարդկանց կբռնեն կամ հարցաքննությունների կանչելով՝ կսաստեն: Նորից իրենց համար շահեկան օրենքներ կընդունեն 88 կոճակ սեղմողների միջոցով՝ երբեմն անհե­թեթ ու երկրի համար վնասակար:

Նորից ճանապարհներ կնորոգեն, տարբեր տենդերներ կանցկացնեն՝ իրենց հետ փոխկապակցված անձանց հաղթանակ շնորհելով և բյուջեից գումարներ վատնելով՝ պարգևավճարների կամ անիմաստ ծրագրերի ֆինանսավորման վրա: Նո­րից կստեն ու կմոլորեցնեն հանրությա­նը:

2020-ի նոյեմբերի 9-ից մոտ 3 ամիս է անցել: Ցանկացած ցավ ժա­մանակի մեջ բթանում է, ցանկացած իրավիճակ՝ հանգուցալուծվում: Գուցե բնական է, որ սկզբում բունկերնե­րում էին թաքնվում և արդարանում կատարվածի համար, հիմա արդեն մեղադրական տոնով ճառեր են ասում ոչ միայն նախկինների, այլև իրենց չգնահատող, իրենց վիճակի մեջ չմտնող, իրենցից ինչ-որ բան պա­հանջող անձանց հասցեին:

Տպավո­րություն է, թե երկիրն ու քաղաքացին բեռ են դարձել, խանգարում են կյանքը վայելելուն: 3 ամիս առաջ թվում էր՝ ահա, ահա հրաժարականի մասին կլսենք: Հիմա իրավիճակ է փոխվել: Ամեն օր ավելի ու ավելի վստահ են իրենց զգում, հայտարարություններ են տարածում, հարցազրույցներ տա­լիս, նշանակումներ անում: Թիմը սկսել է տնից դուրս գալ, ոմանք անգամ շրջագայությունների են մեկնում: Իսկ պատերազմի ու պարտության իրական մեղավորների մի մասն էլ, որոնք պետք է կոնկրետ պատասխա­նատվություն կրեին կատարվածի հա­մար, մեղադրական ճառեր են ասում, քավության նո­խազներ փնտրում, խրոխտ ճառեր հնչեցնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել