«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն։ Պարզվում է, որ գործող օրենքով նախատեսված են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտ են առաջացնում անպտղությամբ տառապող բազմաթիվ մարդկանց համար, ինչը անուղղակի ձևով ազդում է բնակչության ծնելիության աճի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Առողջապահության նախարարությունը մտադիր է մարզերում և քաղաքային պոլիկլինիկաներում զարգացնել վերարտադրողական բժշկությունը, հետևաբար նման խնդիր ունեցող զույգերը, որոնց բուժումը միջինում տևում է 1-ից 2.5 տարի, հնարավորություն կունենան Երևան այցելելու փոխարեն բուժումն կիրականացնեն տեղում ստեղծված ծառայությունների միջոցով:

Ի դեպ, այս որոշման նախագծում մի լրացում է արվել, ըստ որի՝ սաղմերի օգտագործման համար կսահմանվի պահպանման ժամկետ, որից հետո զույգի՝ տղամարդու, կնոջ կողմից սաղմի հետագա ճակատագիրը հստակեցնելու դիմում չներկայացնելու դեպքում բուժհաստատությունը հնարավորություն կստանա տնօրինել սաղմերը՝ ըստ իր հայեցողության` անհատույց տրամադրել այլ անպտուղ զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ, որը կարող է կրել հղիություն: Նախագիծն այս պահին քննարկման փուլում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել