««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանին զենք մատակարարող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին» առնչվող քրեական գործից:

Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը զենքի առուվաճառքի կոռուպցիոն գործարք է բացահայտել Պաշտպանության նախարարությունում։ Խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել «Պատրոն Դավոն», որը նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր։ Նկատենք, որ այս քրեական գործը հարուցված է եղել մինչև արցախյան պատերազմը, և գործի քննությունը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ընթանում էր:

Սակայն պատերազմից հետո ԱԱԾ-ն միանգամից այլ տեմպերով գործի անցավ, և, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ամեն ինչ չի ավարտվելու միայն Դավիթ Գալստյանին մեղադրանք առաջադրելով: Նա միայնակ չէ ներգրավված այս գործում. նրանից բացի, Պաշտպանության նախարարության այլ պաշտոնյաների անուններ էլ կան ԱԱԾ-ի տեսադաշտում, որոնք կարող են կապ ունենալ զենքի մատակարարումների հետ: Այսպիսով, կարող ենք փաստել, որ ձերբակալությունների շարք է սկսվում, և շղթան ձգվում է հենց դեպի Պաշտպանության նախարարություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել