Խոշոր տերությունների պետական լրատվական գործակալությունների տարածած տեղեկատվության վերնագրերը կողմնակի ցուցիչ են նաև տվյալ երկրի պաշտոնական դիրքորոշումների ավելի ակնհայտ ցուցադրման։
Մասնավորապես այսօր ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի՝ ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մի շարք հայտարարություններից «TACC» գործակալությունը՝ որպես իր տեղեկատվական նյութի գլխագիր, ընտրել է՝ «Մեդվեդևը ՌԴ և Թուրքիայի համագործակցությունն Արցախում [բնօրինակում՝ Ղարաբաղում] երկարաժամկետ քաղաքականության տարր չի համարում»։
Դրան զուգահեռ, որպես միևնույն նյութի ենթավերնագիր ընտրվել է՝ «ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը նաև ընդգծել է երկու երկրների երկխոսության արդյունավետությունը»։
Եթե «վերծանենք» վերնագրի երկու հատվածներն, ապա ստացվում է, որ այս պահին Ռուսաստանը և Թուրքիան արդյունավետ համագործակցում են Արցախյան հիմնախնդրի համատեքստում, սակայն դա երկարաժամկետ բնույթ չի ունենալու, քանի որ կողմերը գնացել են զուտ իրավիճակային գործակցության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել