Armenpress.am-ը գրում է․
Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին բանակցություններ կանցկացնի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է, որ Սերգեյ Լավրովն ու Ան Լինդեն կդիտարկեն նաև հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՀԿ աջակցությանը Ուկրաինայի Արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1042071.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել