Պատրոն դավոյի մախինացիաների մասին Միքայել Մինասյանը խոսում էր դեռ 2020 թվականի ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ ամիսներին։ Խոսում էր հորդանանական անպիտան ՕՍԱ-ների մասին, խոսում էր անորակ զինամթերքի մասին, բայց պատկան մարմինները այդպես էլ չէին արձագանքում։ Չէին արձագանքում, որովհետև վախենում էին, որ եթե Մինասյանի տված փաստերով գործ հարուցեն, կդառնան «նախկինների» համար աշխատող։
Այսօր մենք բոլորս վճարեցինք նիկոլի ամբիցիաների զոհ դարձած պատկան մարմինների փոխարեն։ Վճարեցինք 5000 կյանքով։ Վճարեցինք տասնյակ հազարավոր խեղված ճակատագրերով։ Վճարեցինք հայրենիքով, որովհետ բանակին ու զինվորին անպիտան ու հին զենք-զինամթերք մատակարարող մարդը, չկրակող ՕՍԱ-ներով Արցախի երկինքը «փակող» մարդը պատերազմից ընդամենը 2 ամիս առաջ՝ հուլիսի 7-ին, վայելում էր «վարչապետի» հովանավորչությունն ու նրա հետ «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրամասի բացմանն էր մասնակցում։
Ի դեպ, Մինասյանը նաև էս ինքնաձիգների մասով էր բացահայտում արել. էդ նույն АК-103-ները Ռուսաստանը Հայաստանին առաջարկել էր հատը 243 դոլարով, իսկ նույն պատրոն դավոյի ընկերությունը դրանք հայկական բանակի վրա վաճառել էր 385 դոլարով։ Էս մասին ևս դավաճանների իշխանությունն ու նրանց սազանդար պատկան մարմինները նախընտրեցին լռել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել