Նիկոլը՝ Պուտինի օրինակով ստեղծում է իր անձնական «ռոսգվարդիան»՝ «պարեկային ոստիկանությունը»... Սև համազգեստներով գրոհայիններ, որոնց ընտրելու ամենակարևոր նախապայմանը, կարծում եմ, եղել է Նիկոլին հավատարմությունը։

Համեմատում ես սոցցանցերում ինչպես են ռուսական իշխանությունները պայքարում Նավալնու դեմ, և էլի նիկոլական քարոզչամեքենան ես հիշում։ Նույն ռեցեպտներն են, նույն ոճն է...

Սակայն Հայաստանում Պուտինի քննադատները Նիկոլի բոլոր բռնապետական թռվռոցները մեծ խանդավառությամբ ողջունում են։

Չգիտեմ, սորոսաֆաշիզմ դնենք սրա անունը, թե փաշիզմ, թե ինչ, բայց նենց խնդալու ա հիշել Նիկոլի այն խոսքերը, թե. «Դեմոկրատիան իմ հավատամքն է»։

Հ.Գ. Էլ չասեմ, որ Հայաստանին հեչ պետք չի, որ Նավալնին հաղթի, քանի որ Ռուսաստանում ցանկացած անկայունություն այս իրավիճակում մեր համար մահացու կարող է դառնալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել