Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դեմ մահափարձի փաստի առիթով։

Mediaport-ի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատարը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում է կասկածում՝ ասելով զարմացած է, որ մինչև հիմա չեն կարողանում գտնել։

Նա պնդել է, որ իր տեղաշարժի կոորդինատները, թե ինքն ուր ու ինչ մեքենայով է տեղաշարժում, ադրբեջանցիներն ինքնուրույն չէին կարող իմանալ։

Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունցած սուր վեճը, որը պայմանավորված է եղել Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններով, որոնք չեն կրակել:

Կա վարկած, որ եղել է բաց կապով Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել