«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հով­սեփյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է վերաբերվում իմքայլականների այն տեսակետին, որ պետք է խորհրդարանն ինքնալուծարել: Ըստ պատգամավորի՝ սա նշանակում է, որ իշխանությունն անում է այն, ինչ ցանկանում է: Հովսեփյանի հետ զրու­ցել ենք նաև ընդդիմության այն հայտարարության մասին, որ պետք է ապստամբության դիմել:

-Տիկին Հովսեփյան, «Իմ քայլը» խմ­բակցությունը, կարծես թե, օրակարգ է բերել խորհրդարանն ինքնալուծարելու հարցը: Իրենք գտնում են, որ արտա­հերթ խորհրդարանական ընտրություն­ների գնալու միակ տարբերակը դա է: Դուք կիսո՞ւմ եք օրենքը փոխելու և ինքնալուծարվելու այդ դիրքորոշումը:

-Պետք է նայել՝ ինչ են փոխում, ինչպես են փոխում, սահմանադրական է, թե ոչ: Միայն փոխելով չէ, այնպես չէ՝ ցանկու­թյուն կա, ուրեմն պետք է փոխել: Պետք է նայել, թե որքանով է դա ընդունելի ճանապարհ, որքանով է իրավական այդ գործընթացը, և որքանով է դա ճիշտ ճանապարհ:

-Սա նշանակո՞ւմ է. որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ իր տարբերակով գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե՞, ինչպես ընդդի­մությունն է նշում, սա միայն կեղծ օրա­կարգ է։

֊Ես չեմ քննարկել իշխանության հետ, չեմ կարող ասել: Թերևս սա հանգում է այն տրամաբանությանը, որը ժամանա­կին Սերժ Սարգսյանն էր ասում՝ ինչքան ուզենք, էնքան կխփենք, իսկ այս իշխա­նությունն էլ ասում է՝ ինչ ուզեմ, կանեմ: Գործողություններն իրարից այնքան էլ չեն տարբերվում:

֊Ընդհանուր ուսումնասիրե՞լ եք՝ Սահ­մանադրությամբ հնարավո՞ր է արդյոք հասնել այնպիսի ճանապարհի, որ հենց «Իմ քայլը» խմբակցությունը լուծարի խորհրդարանը և գնա արտահերթ ընտ­րությունների:

֊Ես չեմ ուսումնասիրել, լսել եմ միայն, որ նման նախաձեռնությամբ են հանդես եկել, ինձ տեղեկացրել էին այն մասին, երբ ես դեռ «Իմ քայլը» խմբակցությու­նում էի: Բայց ես այն ժամանակ դեռ չգի­տեի, թե որքան էր այն լրջանալու: Եվ մի քանի օր առաջ մամուլից իմացա, որ նո­րից քննարկել են, սակայն ես չեմ ուսում­նասիրել, և, բացի դրանից, նաև անհ­րաժեշտ է մասնագետների հետ քննար­կել, որը ես չեմ արել:

-Քանի որ քաղաքական իրավիճակը գնալով սրվում է, սա միակ ճանապարհը չէ՞ ընտրությունների գնալու և հասկա­նալու՝ ով է իշխանություն:

֊Ոչ, սա միակ տարբերակ այն ժամա­նակ կհամարեմ, եթե լինի այլընտրանք, իսկ քանի դեռ այն վիճակն է, որ ով ինչ կուզի, կանի, դա սովորական վերար­տադրություն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել