«Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ սահմանելու մասին օրենքի նախագիծ:

Մասնավորապես․ «Հատուկ ռեժիմով սահմանվում են ռազմական դրություն հայտարարված տարածքներում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին պատկանող հատուկ ռեժիմային օբյեկտների աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները, օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային ռեժիմների սահմանումները»: Ակնհայտ է, որ իշխանությունը ռազմական դրության ռեժիմից հրաժարվելու փոխարեն կատարելագործում է այդ ռեժիմի օրենքը, հատուկ պահպանվող օբյեկտների անվտանգությունն է բարձրացնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել