Panorama.am-ը գրում է․

Քաշաթաղի շրջանի բնակիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են, որպեսզի լուծում տրվի իրենց առաջ ծառացած հազարավոր խնդիրներին, որոնք ի հայտ են եկել պատերազմից հետո։                          

Նրանք նշում են, որ իրենց բողոքը որևէ քաղաքական շահ չի հետապնդում։

«Մեր տուն ու ունեցվածքը մնացել է թշնամուն։ Մեզ տարհանելուց երկու ժամ առաջ են զգուշացրել, որ պետք է լքենք մեր տները»,- ասաց Միջնավան քաղաքի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով, որևէ մեկը չի կարողացել իր հետ ինչ-որ բան վերցնել, բոլորը կորցրել են իրենց տունն ու ապրուստի միջոցը. «Թող մեզ տնով ապահովեն, որ ապրենք»։

Քաղաքացիներից մեկն էլ նկատեց՝ հիմա իրենք չունեն մշտական բնակության վայր՝ մեկ այստեղ են, մեկ՝ այնտեղ։

«Մի քանի անգամ դրամական օգնություն ենք ստացել, բայց հիմա համայնքապետարանից ասել են, որ էլ չեն օգնելու։ Բա ինչո՞վ պիտի ապրենք։ Երեխքը գետնին են քնում։ Բոլոր կառույցներին դիմել ենք, ո՛չ պատասխան կա, ո՛չ արձագանք»,- հարց հնչեցրեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ վրդովված նշեց՝ իրենց «անտեր ու դուս» գցել են փողոցները, մի երկու կոպեկ աջակցություն են տվել ու վերջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել