ՀՀ գլխավոր դատախազ
Արթուր Դավթյանին
Հաղորդում հանցագործության մասին
Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսից վարձատրվող Դանիել Իոաննիսյանը 27.01.2021 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում նշել է, որ տիրապետում է տեղեկատվության այն մասին, որ հայկական բանակի գեներալները կաշառքով են ստացել իրենց գեներալական կոչումները:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ պահանջում ենք հարուցել քրեական գործ՝ ըստ կոռումպացված օլիգարխի կողմից վարձատրվող Դանիել Իոաննիսյանի հայտարարության՝ կաշառքով գեներալական կոչումներ ստացած գեներալներին հայտնաբերելու և անհապաղ պատժելու նպատակով: Այդ նպատակով պահանջում ենք քրեական գործի շրջանակներում հարցաքննել կոռումպացված օլիգարխից վարձատրվող Դանիել Իոաննիսյանին:
Եթե հարցաքննության ընթացքում կոռումպացված օլիգարխից վարձատրվող Իոաննիսյանը չհայտնի որևէ տվյալ որևէ գեներալի մասին, ով կաշառքով կոչում է ստացել, ապա կարող ենք փաստել, որ գործ ունենք սորոսականների կողմից ստախոսությամբ և կեղծիքով ՀՀ բանակի վարկաբեկման հերթական փորձի հետ:
Այդ դեպքում ազգային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտություն ենք համարում ստուգել սուտ լուրերով բանակի վարկաբեկման համար հնարավոր գրանտերի ստացումը արտասահմանյան գործակալական ցանցի ֆինանսավորող հիմնադրամներից:
Ստացվում է՝ կա՛մ սորոսական Դանիել Իոաննիսյանը պետք է տա գոնե մեկ գեներալի անուն, ով կաշառքով գեներալական ուսադիր է ստացել, կա՛մ Դանիել Իոաննիսյանը ստախոս է: Ինչևէ, երկու դեպքում էլ հանդես կգանք հայտարարությամբ:
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել