Էդգարը 2020-ի հուլիսին էր զորակոչվել բանակ։ Ծառայում էր Ջեբրայիլում, երբ սկսվեց պատերազմը։ 3 ամսվա ծառայողն այդ օրվանից սկսած հասցրեց մասնակցել հենց նույն Ջեբրայիլի, Ֆիզուլիի, Հադրութի ու Կարմիր շուկայի թեժ մարտերին։
Ականանետի հաշվարկ տվողն էր։ Նրանց անձնակազմի ճշգրիտ գործողությունների ու դիպուկ կրակի արդյունքում հնարավոր էր եղել 11 հոգու դուրս բերել շրջափակումից։
Էդգարը զոհվեց հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղի մոտակայքում ԱԹՍ-ի հարվածից, երբ հերթական առաջադրանքին էին գնում։
Ամեն անգամ, երբ լսում եմ զոհված 2-3 ամսվա զինծառայողների մասին, հիշում եմ 2 տարի պատրաստություն անցած ու այդպես էլ զինկոմիսարիատների զանգին սպասելով մնացած պահեստազորայիններին, որոնց այդպես էլ չներգրավեցին պատերազմի մեջ։
Ամեն անգամ, երբ լսում եմ, որ տղերքը զոհվել են ԱԹՍ-ի հարվածից, հիշում եմ արայիկ հարությունյանի՝ 2020 թվականի հունիսի 19-ին Հանրայինի եթերում ասված խոսքերը․ «Այսօր ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ»։
Էդգարն ընդամենը 18 տարեկան էր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել