Բնության ուժով օրերը հաջորդում են մեկը մյուսին։ Մենք չենք կարող կասեցնել այդ բնական ընթացքը։ Օրացույցը բերեց մեզ նաև այս օրվան՝ հունվարի 28-ին, երբ մենք ամեն տարի մեծ հպարտությամբ, ոգևորությամբ, հանդիսավոր նիստերով, երգերով, կենացներով, մաղթանքներով տոնում էինք Բանակի օրը։ Սրիկա դավաճանները կոտրել են մեր ոգին, կործանել են տարիներ շարունակ ձևավորված և կայացած Հայկական բանակի փառքն ու պատիվն ու դեռ շարունակում են իրենց ամբարտավան գոյությամբ տրորել մեր հոգին և ոգին։ Դա երբեք իրենց չի ներվելու։ Հայկական բանակի մասին մեր երգերը և կենացները հնչելու են միշտ։ Առանց բանակի պետությունը գոյատևել չի կարող։ Մենք կփրկենք մեր պետականության կործանումն այս խուժանի ձեռքերից և վերստին կբարձրացնենք մեր փառահեղ դրոշը, կվերականգնենք մեր զենքի ու զորքի փառքն ու պատիվը։
Լուսանկարում՝ ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատու հրամանատարները ՀՀ Վայոց Ձորի մարզի սահմանային հատվածներից մեկում՝ պլանային հրամանատարաշտաբային վարժանքներից մեկի ժամանակ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել