Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ հայտնաբերել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Աճյուններից 2-ը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից: Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են: Հունվարի 28-ին որոնողական աշխատանքներն ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում: Զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր,  հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 1321 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,- նշեց Թադևոսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել