Amerikayidzayn.com-ը գրում է․

ԱՄՆ-ի Սենատի կողմից հաստատում ստանալուց հետո, Էնթընի Բլինքընը դառնում է երկրի 71-րդ պետքարտուղարը:

Դեմոկրատները նրան համարում են Թրամփի արտաքին քաղաքականությունից նոր վարչակազմի քաղաքականությունը շեղելու գործոն: Ինչպես Սենատի մեծամասնության ղեկավար Չաք Շումերն է ասում. ‘’Բլինքընը հենց այն մարդն է, որը պիտի վերակառուցի ու վերահաստատի Ամերիկայի ազգային անվտանգության պահանջները միջազգային ասպարեզում ու վերահաստատի Ամերիկայի հզորության առաջնային գործիքը, այն է` դիվանագիտությունը:

Բլինքընն ունի դիվանագիտական աշխատանքի երկար տարիների փորձ ինչպես Կոնգրեսում, այնպես էլ Օբամայի վարչակազմի տարիներին, որպես փոխպետքարտուղար:

Մի շարք հանրապետականներ, որոնց շարքում է սենատոր Ռենդ Փոլը, ասում են, թե Բլինքընի նշանակումը պարզապես կպահպանի դեմոկրատների վարած քաղաքականությունը, որը պաշտպանել է Մերձավոր Արեւելքում քսան տարի շարունակված ռազմական ներխուժումը:

Այլ հանրապետականներ, որոնք պաշտպանել են նրա նշանակումը, այնուամենայնիվ բողոքում են, որ Բլինքընը ԱՄՆ-ը նորից կդարձնի Իրանի միջուկային միջազգային պայմանագրի անդամ: ‘’Իսկ այդ պայմանագիրը լիակատար ձախողված պայմանագիր էր’’, ասում է սենատոր Ջիմ Ռիշը:

Ինչ վերաբերում է Չինաստանի հետ հարաբերություններին, Բլինքընն անցած լսումների ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ը պիտի հանդես գա ոչ թե թուլության, այլ ուժի դիրքերից:

Բլինքընի նկատմամբ համակրանքը ի վերջո գերակշռում է: Ինչպես դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսն է ասում. ‘’Նա խելամիտ, կամեցողո ու կարող գործիչ է, որն ունակ է առերեսվել մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին, ինչը ցույց է տվել իր գործունեության նախորդ տարիների ընթացքում:

Բլինքընը անցած մեկ շաբաթվա ընթացքոքւմ Բայդընի կառավարության չորրորդ նշանակումն էր, որը հաստատվեց անցած մեկ շաբաթվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել